Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես հաղորդել ենք, «Ատլետիկո»-ի հետ խաղից հետո ասել էր. «Ինձ դուր է գալիս խաղալ Բեյլի, Բենզեմայի, Մարսելոյի ու Պեպեի հետ միասին… Չեմ ասում, թե Խեսեն, Կովաչիչը կամ Լուկասը վատ ֆուտբոլիստներ են, ո´չ, նրանք լավն են, բայց…»:
Մամուլի հրապարակումներից հետո Կրիշտիանուի խոսքը, մեղմ ասած, այդքան էլ լավ արձագանք չգտավ ամբողջ աշխարհում, և պորտուգալացին որոշեց պարզաբանել իր ասածը:
«Երբ ես արտահայտվում էի թիմակիցներիս մասին, նկատի ունեի նրանց ֆիզիկական պատրաստվածությունը: Ես իմ թիմակիցներից ինձ բարձր չեմ դասում ու ոչ ոքից լավը չեմ»,- իսպանական «Marca»-ն փոխանցում է պորտուգալացու խոսքը:










































