Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ-ից երկրի դուրս գալը համարել է հարյուրամյակի մեծագույն ավանտյուրան: Այդ կարծիքը հայտնել նա The Telegraph-ում հրապարակած իր հոդվածում:
Քեմերոնը, որը ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հարցով ռեֆերենդում է նշանակել հունիսի 23-ին, թվարկել է բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Բրիտանիային ԵՄ-ից դուրս գալու դեպքում:
«Դա մեր տնտեսությանն ուղղված ռիսկ է, քանի որ այդ փոփոխությունները կարող են ազդել ֆունտի վրա, մեր տոկոսադրույքների, աճի ցուցանիշների վրա: Դա հանցագործության և անվտանգության վերաբերյալ հարցերին ուղղված ռիսկ է, ինչպես նաև մեր երկրի՝ որպես համաշխարհային ամենակարևոր կազմակերպությունների կենտրոնում գտնվող ուժեղ երկրի հեղինակությանն ուղղված ռիսկ»,- ասել է նա:










































