Երեկ Քեյթլին Ջենները հայտարարել է MAC կոսմետիկ ապրանքանիշի հետ իր համագործակցության մեկնարկի մասին: Instagram-ի իր էջում նա լուսանկար է հրապարակել, որում շրջապատված է MAC ընկերության աշխատող թիմով:
«Այժմ ես պաշտոնապես կարող եմ հայտարարել MAC ապրանքանիշի հետ համագործակցության մասին: Մեր Finally Free շրթներկի վաճառքից ստացված բոլոր գումարները կուղարկվեն որպես օգնություն տրանսգենդեր հանրությանը: Վաճառքում արտադրանքը կհայտնվի ապրիլի 7-ից»,- լուսանկարը մակագրել է Ջենները:










































