YouTube-ը փոխում է ալիքի դիզայնը, որը կգործարկվի հունիսի 5-ին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով YouTube-ին:
Վերադիզայնավորման մասին հայտարարվել էր մարտին: Նոր դիզայնն ուղղված է դիտողի հարմարավետությանը. կայքը միանման կբացվի բոլոր սարքերում՝ անկախ դիսփլեյի անկյունագծից:
Արդեն մոտ 100 միլիոն ալիքներ անցում են կատարել նոր դիզայնին: Նրանք, ովքեր դեռևս անցում չեն կատարել, ավտոմատ կերպով կանցնեն հունիսի 5-ին:








































