Մայիսի 22-ին ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին, նիստը տեղի կունենա դեսպանների մակարդակով:
Նիստի գլխավոր թեման կլինի Հյուսիսատլանտյան խորհրդի այցի նախապատրաստությունը Վրաստան: Կքննարկվեն նաև ժնևյան բանակցությունների ընթացքը և ռուս-վրացական հարաբերությունները:
Դավիդ Զալկալիանիի հետ նիստին կմասնակցի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:











































