Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Ալիևին դժվար թե հաջողվի խափանել Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումը Վրաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանում էր և հանդիպել է այդ երկրի բարձրագույն իշխանությունների հետ: Ալիևի այցի հմնական նպատակն է համոզել Իրանին, որ իրանական ապրանքների արտաքին շուկաներ արտահանելու ամենանախընտրելի ճանապարհն անցնում է Ադրբեջանով: Ադրբեջանի համար այս խնդրի լուծումը կարևոր է ոչ միայն ֆինանսական շահ ստանալու իմաստով, այլև Հայաստանի շրջափակումը շարունակելու համար:

Վերջին կես տարվա ընթացքում Վրաստանի իշխանության ներկայացուցիչները, հատկապես այդ երկրի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ակտիվ բանակցում էր իրանական կողմի հետ՝ իրանական գազ գնելու համար: Վրաստանը այսօր առավելապես կախված է ադրբեջանական գազից, եթե չհաշվենք Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար ստացվող գազի ծավալի 10 տոկոսը, որը Վրաստանին է մնում որպես տարանցման վճար: Վրաստանի իշխանությունները Իրանից գազ գնելու ցանկությունը բացատրում են Ադրբեջանի կողմից իրենց գազի պահանջարկը բավարարելու անկարողությամբ, չնայած Ալիևի հավաստիացումներին, որ Ադրբեջանը կարող է ավելացնել գազի մատակարարումները և ապահովել Վրաստանին գազով էլի մի հարյուր տարի: Բայց Վրաստանին պետք է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները՝ ազատվելու Ադրբեջանից միակողմանի էներգետիկ կախվածությունից: Այս իմաստով Վրաստանը շահագրգռված է, որ գազի տարանցումը իրականացվի Հայաստանով, որովհետև եթե իրանական գազն անցնում է Ադրբեջանով, դա գրեթե նույնն է, որ Վրաստանը գազ գնի Ադրբեջանից: Ելնելով նաև այդ հանգամանքից Հայաստանում համոզվածություն կա, որ իրանական գազը Վրաստան կհասնի Հայաստանի միջոցով:

Վրաստանը ուզում է Իրանից գնել տարեկան 500 մլն խորանարդ մետր գազ: Սա այնքան էլ մեծ քանակություն չէ, եթե հաշվի առնենք, որ դրա դիմաց Հայաստանը կարող է ստանալ 50 մլն խմ գազ, որպես տարանցման վճար: Բայց սա ընդամենը միայն սկիզբն է, որովհետև Իրան-Հայաստան գազամուղի թողունակությունը դրա տասնապատիկն է, և այդ գազամուղով կարելի է արտահանել 4-5 մլրդ խմ գազ: Սա ևս ինչ-որ մեծ ծավալ չէ, բայց նայած թե ինչ նկատի ունենք մեծ ասելով: Հայաստանում բնակչության կողմից գազի տարեկան սպառումը կազմում է 500-600 մլն խմ, և եթե հաջողվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի տարանցիկ հնարավորությունները, ապա կարելի է ակնկալել, որ այդ գործարքի արդյունքում Հայաստանը կստանա 500 մլն խմ գրեթե անվճար գազ: Որոշ տնտեսագետներ համարում են, որ այդ ծավալը բավարար է, որպեսզի Հայաստանում բնակչությանը գազը մատակարարվի ոչ թե շուկայական կամ եվրոպական գներով, այլ զգալիորեն զեղչված, ինչը սոցիալական լարվածությանը ուղղված լուրջ քայլ կլինի, և Հայաստանի կառավարությունը ստիպված չի լինի անընդհատ հրապարակային կոչ անել Ռուսաստանի իշխանություններին իջեցնել գազի վաճառքի գները, չնայած այդ կոչերը ոչ մի արձագանք չեն գտնում Ռուսաստանում:

Չնայած սկզբունքային համաձայնությունը կայացված է, ըստ որի իրանական գազը Վրաստան պետք է տարանցվի Հայաստանի տարածքով, բայց քանի դեռ վերջնական պայմանագիրը ստորագրված չէ, և գործարքը կայացած չէ, պետք չէ համարել, որ ամեն ինչ մեզ համար լավ ընթացք է ստանում: Ընդհակառակը՝ Ադրբեջանը պատրաստ է գնալ քաղաքական և տնտեսական զիջումներ, այս գործարքի իրականացումը թույլ չտալու համար: Ալիևի իշխանությունը իր արտաքին քաղաքականության ամենակարևոր ձեռքբերումը համարել է Հայաստանի տնտեսական շրջափակումը, որի միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ճնշում գործադրել Հայաստանի վրա և հասնել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում զիջումների:

Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում սեփական միջոցներով գազամուղ կառուցել դեպի Իրանի սահման, պատրաստ է տարանցումը իրականացնել առանց որևէ վճարի, միայն թե Իրանը և Վրաստանը հրաժարվեն Հայաստանի տարածքն օգտագործելուց: Եթե իրանական գազը Վրաստան գնա Ադրբեջանով, դա Հայաստանի ոչ միայն տարանցումից ակնկալվող եկամուտի, այլ հերթական անգամ մեզ պարտադրված շրջափակումը ճեղքելու հնարավորության կորուստ է, այս անգամ գուցե վերջնական: Չնայած իշխանություններ-ՀՅԴ համագործակցության կայացումը թույլ է տալիս մտածել, որ հայ-իրանական համագործակցության կայացումը արդեն կանխորոշված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում