Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Goal.com-ը:
Տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերային գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը, և «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել խորվաթ կիսապաշտպանի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ Ռակիտիչը «Սևիլիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին: Կատալոնական ակումբը 18 մլն եվրո է վճարել նրա տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 41 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում, 5 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:










































