Merz Aesthetics-ի գիտաշխատողների թիմը հետաքրքիր դիտարկում է իրականացրել, որի ժամանակ նրանք որոշել են պարզել, թե ինչպես են տեխնոլոգիական սարքերը ազդում մարդկանց գեղեցկության և երիտասարդության վրա: Այդ մասին հայտնում է glavnoe.ua-ը:
Մասնագետների նոր նախագծին մասնակցել են 35 տարեկանից բարձր 5340 կամավորներ, որոնց 65%-ը եղել են կանայք:
Պարզվել է, որ հարցվածների 76%-ը ունեցել է սմարթֆոններ, իսկ նրանց 1/3-ը սոցցանցերում օրական անցկացրել է ավելի քան 2 ժամ: 10 հարցվածներից 8-ը հայտարարել են, որ մշտապես նորություններ նայելու անհրաժեշտություն են զգում:
Տղամարդկանց և կանանց 44,05%-ը նկատել է սեփական ինքնազգացողության վատացում, ինչպես նաև վաղաժամ ծերացման կոնկրետ նշաններ: 10,37%-ը իրենց մոտ նկատել են նոր դիմային կնճիռներ: 12,04%-ը պնդել են միջհոնքային ծալքերի առաջացման մասին, իսկ 10,26%-ը բողոքել են մաշկի էլաստիկության կորստից: Փորձագետները վստահ են, որ սոցիալական ցանցերը երիտասարդների մոտ առաջացնում են վաղաժամ ծերություն:









































