Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է Սիրիայում հրադադարի խաթարման փորձերին, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել ուրբաթ գիշերը լույս շաբաթ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Շաբաթ օրը կլինի կարևորագույն: Անկասկած, այդ գործընթացը խաթարելու բազմաթիվ փորձեր կձեռնարկվեն: Մենք պատրաստ ենք դրան, չարժե դրանից զարմանալ և շատ անհանգստանալ: Մենք պետք է լուծենք դրա հետ կապված հարցերը և գիտակցենք, որ դա հրադադարի մասին ցանկացած համաձայնագրի մասն է»,- ասել է դե Միստուրան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում:








































