ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որը ամրագրում է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը, անվանել է լավագույն հնարավորություն՝ երկրում բռնության նվազեցման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մամլո ծառայությունում հայտնել են, որ գլխավոր քարտուղարը ողջունել է ՄԱԿ ԱԽ 2268 բանաձևի միաձայն սատարումը։
«Այդ բանաձևի լիարժեք իրագործումը՝ ներառյալ անարգել և մշտական մարդասիրական մատակարարումները, Սիրիայում դաժան բռնության կրճատման մեր լավագույն հնարավորությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։








































