Դորտմունդի «Բորուսիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին լրագրողներին տված հարցազրույցում իր սպասելիքներն է հայտնել ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից:
«Հետևելով «Բավարիա»-ի՝ Գերմանիայի առաջնության շրջանակներում ցուցադրած խաղին, կարող եմ ասել, որ եզրափակիչում հնարավորությունները 60-ը 40-ի են՝ հօգուտ «Բավարիա»-ի: Սակայն պետք է հասկանալ, որ սա պարզապես կանխատեսում է , և խաղադաշտում ամեն բան կարող է այլ լինել: Կարել է հիշել Եվրոպայի Լիգայի եզրափակիչը: «Բենֆիկա»-ն լավ էր խաղում, սակայն որոշիչ պահին թիմը համապատասխան ինքնատիրապետում չդրսևորեց: Կարևորը որոշիչ խաղերի փորձ ունենալն է: Կարծում եմ՝ «Բորուսիա»-ն արժանի է հաղթանակ տանել ՉԼ գավաթի խաղարկությունում»,- նշել է ֆուտբոլիստը:








































