Այն դեպքում, երբ կատալոնական «Բարսելոնա»-ն և «Սանթոս»-ը բանակցություններ են վարում բրազիլական թիմի ֆուտբոլիստ Սանթոսի տրանսֆերի գնման վերաբերյալ, ինքը ֆուտբոլիստը չի հաստատում,որ պատրաստվում է լքել իր ներկայիս ակումբը: Այդ մասին հաղորդում է հարավամերիկյան մամուլը:
Բրազիլիայի ընտրանու ֆուտբոլիստը հայտարարել է, որ Սան-Պաուլուի առաջնության շրջանակներում «Կորինտիանս»-ի դեմ անցկացրած երկրորդ եզրափակիչ հանդիպումն իր համար վերջինը չէր «Սանթոս»-ի կազմում:
«Ես երջանիկ եմ «Սանթոս»-ում: Չգիտեմ՝ կմահանամ արդյոք այս ակումբում, բայց վստահ կարող եմ ասել, որ «Կորինտիանս»-ի դեմ հանդիպումն ինձ համար վերջինը չէր «Սանթոս»-ի կազմում: Բազմիցս նշել եմ որ այստեղ ինձ լավ եմ զգում, սակայն լրագրողները չեն ցանկանում հավատալ»,- հայտարարել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքում «Սանթոս»-ը զիջել է «Կորինտիանս»-ին:








































