ՀՀ-ում ճգնաժամային վիճակը հասել է կրիտիկականի: Հանրության շրջանում դժգոհությունը հասել է իր գագաթնակետին, որի հետևանքով էլ մարդիկ ըմբոստության օջախներ են ձևավորում՝ Արմավիրում ճանապարհ են փակում, սպանված զինծառայողի դի են ցանկանում բերել Երևան, ջրատար են հանում փողոց և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ, իրավաբան Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրողություններին:
Նա նշեց, որ հանրության սոցիալական դժգոհությունն այնքան է հասունացել, որ եթե զորամասում սպանված զինվորի դին բերեին Երևան, Արաբական գարուն տեղի կունենար: