Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Քանի դեռ չեն վերադարձել բոլոր բումերանգները

Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղու վրա, դարձել է հասարակական բուռն քննարկումների առարկա, և դրանք չեն մարում մինչև այսօր, և դեռ երկար ժամանակ, ամենայն հավանականությամբ, կլինեն ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ այստեղ գործ ունենք ոչ թե կոնկրետ ողբերգական դեպքի, այլ մի ամբողջական, բազմակողմ և բազմաշերտ երևույթի հետ, որը բավական տխուր մտորումների առիթ է տալիս:

Այսօր շատերն են նշում, որ հանգուցյալի դին բողոքի ակցիայի «ցուցանմուշ» դարձնելը հայկական մշակույթին և պատկերացումներին դեմ է: Եվ գուցե նրանք իրավացի են, սակայն դա խոսակցություն է հետևանքի մասին, ինչն էլ նշանակում է, որ դա անպտուղ խոսակցություն է: Հետևանքները վերահսկելն անիմաստ գործ է, որովհետև պատճառներն այսօր դարձել են տասնապատիկ ավելի ուժեղ և խորը: Այո, Հայաստանում շատ երևույթներ ու իրողություններ են հեռացել հայկական մշակույթից ու պատկերացումներից, բայց ի՞նչն է դրա պատճառը: Դրա պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում, որպես պետություն, չեն ձևավորվել պետական և հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն մեխանիզմները: Սակայն, չձևավորվելը՝ դեռ ոչինչ: Գուցե հետևանքն այնքան էլ ողբերգական ու սահմռկեցուցիչ չլիներ, գուցե չարտահայտվեր սպանություններով և հուսահատ որոշումներով… Բայց խնդիրն այն է, որ պետության մեջ ինստիտուտները հետևողականորեն խեղվել են իշխանության համար խելակորույս պայքարի պատճառով: Այսինքն, ինստիտուտներ ոչ միայն չկան, այլ կա խեղված իրավիճակ, խեղված հասկացություններ ու մեխանիզմներ, ինչն էլ հանգեցնում է անբնական հուսահատության դրսևորումների: Դա պետության սնանկության դրսևորումն է: Ընդ որում, խոսքը ֆինանսատնտեսական սնանկության մասին չէ: Դա էլ հետևանք է ընդամենը: Խոսքը գաղափարա-արժեքային, բարոյական սնանկության մասին է, խոսքը մտածողության սնանկության մասին է, զգայական սնանկության մասին, ինստիտուցիոնալ սնանկության մասին:

Զոհված զինծառայողների հարազատները տվյալ դեպքում Հայաստանի հասարակության խտացված պատկերն էին: Հասարակությունն անելանելի վիճակում է, անելանելի՝ բոլոր ոլորտներում՝ սոցիալական, իրավական, բարոյական: Եվ եթե այս անգամ հաջողվեց զինվորի ծնողներին համոզել, որ նրանք մինչև վերջ չհասցնեն հուսահատական որոշումը և իրենց որդու դին չբերեն Երևան, ապա վաղը հազիվ թե հնարավոր լինի կասեցնել հանրային հուսահատության որևէ այլ խտացված պատկերի դրսևորում, ինչ առիթով և ինչպիսին էլ այն լինի:

Այսինքն, շաբաթօրյա իրադարձությունն ամենևին էլ հանգուցալուծված չէ, և նույնիսկ հանցագործության բացահայտումը չի կարող լինել հանգուցալուծում, որովհետև խոսքն արդեն վաղուց կոնկրետ դեպքի մասին չէ, որովհետև այն արդեն վաղուց դուրս է եկել նեղ շրջանակից և պատկերում է ամբողջական հասարակական վիճակը: Ուներ հուսահատությունը հրահրողներ, թե չուներ` սա բացարձակապես նշանակություն չունի: Հրահրողներ միշտ էլ կգտնվեն, սակայն բուն հրահրողn իրականությունն է, հետևաբար դրա առաջնային պատասխանատուն՝ իշխանությունը: Իշխանությունն է հրահրում այդ հակամշակութային հուսահատությունը, որովհետև չի կատարում իր բուն պարտականությունը՝ սպասարկել հասարակության շահերը և սպասարկել պետական ինստիտուտների բնականոն աշխատանքի մեխանիզմով:

Այդ հուսահատությունը հրահրվել է տարիներ շարունակ եղած անգործությամբ, պետության ֆասադի տակ հանցավոր համակարգի բյուրեղացմամբ: Հիմա այն բումերանգի նման վերադարձել է ու չէր կարող չվերադառնալ: Իսկ բումերանգներ այդ ընթացքում բաց են թողնվել չափից շատ, հետևաբար մնում է կամ սպասել բումերանգների անձրևին կամ կարկուտին, որից ոչ մի հովանոց ու հակակարկտային կայան չի փրկի, ու իշխանությունը միգուցե վերջապես կհասկանա գյուղացուն, կամ էլ պետք է հասկանալ մինչև բոլոր բումերանգների վերադարձը, ու վերջապես ձեռնամուխ լինել ֆասադից այն կողմ էլ պետություն ձևավորելուն:

Լուսանկարները՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում