Երկուշաբի գիշերը վրա հասած հզոր տորնադոյի հետևանքով ԱՄՆ կենտրոնական՝ Օկլահոմա և Կանզաս նահանգներում տուժել է ավելի քան 20 մարդ: Այս մասին հաղորդում է Accosiated Press գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանզասում տարերային աղետի զոհ է դարձել 1 մարդ, վնասվել է մոտ 100 տուն:
Գործակալության տեղեկություններով՝ Օկլահոմայում աղետի հետևանքով տուժել է 21 մարդ, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Մի շարք քաղաքներում կտրվել են էլեկտրալարերը, առանց էլեկտրաէներգիայի է մնացել մի քանի հազար տուն:









































