«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսն անցկացրեց իր 500-րդ հանդիպումը կատալոնական ակումբի կազմում` մասնակցելով Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Վալյադոլիդ»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին է հայտնում ակումբի պաշտոնական կայքը:
Վալդեսը չորրորդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է հատել 500 խաղերի սահմանագիծը «Բարսելոնա»-ի կազմում: Նման ցուցանիշ են գրանցել նաև Չավին, Կառլես Պույոլն ու Միգելին:
Վալդեսն անցկացրել է «Բարսելոնա»-ի կազմում 11 մրցաշրջան և այդ ժամանակահատվածում 416 գոլ է բաց թողել: Նրան է պատկանում նաև ակումբի ռեկորդը` 896 րոպե` առանց գոլի: Կատալոնական ակումբում անցակցրած տարիների ընթացքում դարպասապահը բազմաթիվ թիմային տիտղոսներ է նվաճել:







































