Կաննի կինոփառատոնի ժամանակ հերթական աղմկալի կողոպուտն է կատարվել: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Այս անգամ կողոպտվել է չինական կինոարդյունաբերության երկրորդ մարդը՝ China Film Group ընկերության փոխնախագահը: Կողոպուտը կատարվել է դեռևս մայիսի 16-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա:
Պաշտոնյան, որը կինոփառատոնին ներկա է գտնվել՝ ներկայացնելու համար Քիանու Ռիվզի ռեժիսորական դեբյուտը, իր միկրոբլոգում գրել է, որ Ֆրանսիայում անվտանգությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, իսկ մարդիկ ամբարտավան են:
Անցած շաբաթվա կեսերին հայտնի էր դարձել, որ չարագործները Կաննում գողացել են շվեյցարական Chopard ընկերության՝ ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ոսկյա զարդեր:











































