Al-Monitor-ի փոխանցմամբ՝ 2016 թվականի արդյունքներով Թուրքիայից արտահանման ծավալը կարող է նվազել 7 միլիարդ դոլարով՝ մինչև 137 միլիարդ դոլարի, ինչի պատճառը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն է։
Թուրք կապալառուները, որոնք ավելի վաղ վնասներ են կրել Ռուսաստանի մտցրած սահմանափակումներից, իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Պարսից ծոցի երկրների վրա։
Սակայն նավթի գնանկման պատճառով տարածաշրջանի երկրներում կարող է կրճատվել պահանջարկը, ինչը կանդրադառնա Թուրքիայի արտահանման եկամուտների վրա։ Այդ մասին հայտարարել են թուրքական Finans Yatirim ներդրումային բանկի փորձագետները։
Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից։








































