Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի մասին որոշում ընդունվել է Թուրքիայի դիրքորոշման ու նրա շահերի հաշվի առնմամբ։
Զախարովան Թուրքիային կոչ է արել կատարել պայմանավորվածությունները. «Եթե պայմանավորվում ես մի բանի շուրջ, ապա պետք է կատարես այն»։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը պարտադիր չի լինի, եթե ի հայտ գա Թուրքիայի անվտանգության սպառնալիք։ Նա մանրամասնել էր, որ Անկարան անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկի Սիրիայի քրդերի ու ԴԱԻՇ-ի դեմ։









































