Ամերիկյան JetBlue բյուջետային ավիաընկերությունը որոշել է յուրահատուկ փորձ կատարել, հայտնում է tvrain.ru-ն: Բոստոնից Ֆենիքս թռիչքի ժամանակ ինքնաթիռում հայտնել են, որ բոլոր 150 ուղևորները կարող են անվճար ավիատոմս ստանալ, բայց միայն մեկ պայմանով:
JetBlue-ի կանոնների համաձայն՝ անվճար տոմսերը ստանալու համար բոլոր ուղևորները պետք է իրար հետ պայմանավորվեին՝ ուր են թռչելու: Նրանք ընտրել են ավիաընկերության 20 ուղղություններից:
Քվեարկության առաջին փուլում մասնակիցները որոշել են մեկնել Կոստա-Ռիկա:
Ակցիան անցկացվել է ԱՄՆ-ում նախնական ընտրությունների նախօրեին և պետք է ցույց տար՝ ինչ կարող են անել մարդիկ, որոնք ուզում են պայմանավորվել իրար հետ:
https://youtu.be/EPurzKVTlU4










































