Բլոգեր Քոբի Փերսին Նյու Յորքի կենտրոնում հետաքրքիր սոցիալական փորձ է կատարել մանկահասակ աղջիկներին տարեց տղամարդկանց հետ ամուսնացնելու տարածված պրակտիկայի խնդրի հետ կապված: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ այդ նպատակով Փերսին Նյու Յորքի ամենամարդաշատ մասերից մեկում` Թայմս Սքուեր հրապարակում, կազմակերպել է 65-ամյա տղամարդու և 12-ամյա աղջկա «ամուսնությունը»:
21 տարեկան երիտասարդի խոսքով՝ ինքն այս փորձն արել է մանկահասակ աղջիկներին կնության տալու հարցին շարքային ամերիկացիների արձագանքը պարզելու, նրանց այս խնդրի մասին ավելի շատ տեղեկացնելու համար:
Տեսանյութում երևում է անցորդների բացասական վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ:










































