Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Ուելսում թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Թռիչքի փորձ անելիս ինքնաթիռը շրջվել է ուղիղ թռիչքուղու վրա: Վթարի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ:
Վթարը տեղի է ունեցել բրիտանական Կարնարվոն քաղաքում՝ մասնավորեցնում է ИТАР-ТАСС-ը: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու հրշեջները վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց:









































