ԱԺ-ում այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրի ներկայացման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազի գնի սակագնին. «Բացի սովորական սպառողներից, մենք ունենք նաեւ խոշոր սպառողներ, որոնց համար սակագինը հաշվարկվում է դոլարով, եւ նրանք վճարում են 272 դոլարին համարժեք դրամով, սակայն նրանց համար էլ գազի գինը չփոխվեց:
Եթե նրանց համար սակագինը իջեցվեր, ապա համապատասխանաբար կփոփոխվեր նաեւ ՋԷԿ-երին սպասարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, որը ընդհանուրի մեջ կունենար իր ազդեցությունը»: Նա նաև հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովը որևէ լծակ չունե՞ր ՀԷՑ-ի այս կորուստները նվազեցնելու համար:
Ռոբերտ Նազարյանի պատասխաններից հետո Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Նազարյան, ես ձեզ հարցեր տվեցի, որ պատասխաններ ստանամ, սակայն դուք հաստատեցիք իմ հարցերի մեջ եղած տեղեկատվությունը: Հիմա ասում եք՝ այո, ցավոք սրտի, այդպես է, այո, ցավոք սրտի, այդպես է: Եթե ես ասեի՝ դա դեռ հասկանալի կլիներ, բայց ձեր գերատեսչության իմաստն այն է, որ բարեբախտաբար այդպես չլինի, բարեբախտաբար այդպես չլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































