Կատալոնական «Բարսելոնա»-ի և թիմի հարձակվող Նեյմարի բանակցությունները դադարեցվել են՝ սառեցվելով մինչև ամառ:
COPE-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնացիները խուսափում են Սերխիո Բուսկետսի զայրույթից, ով աշխատավարձի բարձրացման է սպասում 2015 թվականի հունիսից: Սակայն «կապտանռնագույններ»-ի ղեկավարները չեն շտապում նոր պայմանագիր առաջարկել Բուսկետսին՝ ֆինանսական պատճառներով:
«Բարսելոնա»-ն պատրաստվում է ամռանը պայմանագիր ստորագրել Qatar Airways-ի հետ, ինչը կփոխի իրավիճակը, և Բուսկետսը աշխատավարձի բարձարցում կստանա: Այնուհետև կվերսկսվեն բանակցությունները Նեյմարի հետ:







































