NBA-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ լիգայի ընթացիկ առաջնության փլեյ-օֆֆ փուլի 2-րդ ռաունդի վերջին սերիայի շրջանակներում տեղի է ունեցել «Ինդիանա» -«Նյու-Յորք» հանդիպումը, որն ավարտվել է 106:99 հաշվով: Այսպիսով` «Ինդիանա»-ն, դիմակայության հաշիվը դարձնելով 4:2, դուրս է եկել Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հանդիպման լավագույն դրվագները:








































