Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղերն ու կենցաղային նյութերը հեռու պահել երեխաներից

Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել: Հաշվի առնելով վիճակագրությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում, չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ, թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար, առավել վտանգավոր է, երբ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքի համար նախատեսված տարաներում, շշերում:

Տանը պահվող քիմիական նյութերից հատկապես վտանգավոր են ամոնիակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիա), կրային նստվածք քայքայող որոշ նյութեր, մաքրող, լվացող որոշ հեղուկներ, լուծիչներն ու նավթամթերքները` լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը, որոնք պարունակում են հիմքեր ու թթուներ և կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել:

Չափազանց վտանգավոր են նաև դեղերից` սրտային և ճնշում կարգավորող, քնաբեր, հակադեպրեսանտներ, հոգեմետ դեղեր, ցավազրկողներ, հակադիաբետիկ, կոլխիցին, թունավորումները:

Երեխաները հիմնականում հակված են ուտելու քաղցրացված դրաժեները կամ օշարակները և դրանք կարող են ընդունել մեծ քանակներով, ինչը չափազանց վտանգավոր է:

Խորհուրդ է տրվում նման թունավորումների դեպքում 82-82 հեռախոսահամարով արագ դիմել մասնագիտացված բժշկական հաստատություն` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ կարող են ախտորոշել թունավորումը, գնահատել վտանգի աստիճանը և անհրաժեշտ բուժում իրականացնել:

Կլինիկան այդ նպատակների համար ունի նաև ռեանիմոբիլ։

Բարեհաջող ելքը մեծապես պայմանավորված է ժամանակին դիմելով և մասնագիտական օգնություն ցուցաբերելով: Ցավալին այն է, որ փոքրիկները հիմնականում թունավորվում են ծնողների, մեծահասակների անուշադրության, անփութության հետևանքով: Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք և պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում