ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամռանը կարող է «Միլան» վերադառնալ:
«Ռոսսոներիներ»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում է միլանյան ակումբ վերադարձնել շվեդ ֆուտբոլիստին: Նա Իբրահիմովիչի տաղանդի մեծ երկրպագուն է:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը:










































