Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային նպատակն է:
Զինեդին Զիդանի՝ «արքայական ակումբ»-ը գլխավորելուց հետո մադրիդցիները դարձյալ հետաքրքրված են 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով:
«Ռեալ»-ում վստահ են, որ կարող են գնել Պոգբայի տրանսֆերը ոչ թե 120 մլն եվրոյով, այլ 80 մլն-ով:
Հավելենք, որ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդներ են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և «Բարսելոնա»-ն, սակայն կատալոնացիները չեն պատրաստվում կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց այդքան գումար վճարել:








































