Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը Հռոմում կայացած մրցաշարի հաղթող է դարձել: 6:1, 6:3 հաշվով նա առավելության է հասել Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ:
Սերենան 8 էյս է գրանցել, սխալվել է 19 անգամ: Վիկտորիան 2 կրկնակի սխալ է գրանցել, սխալվել 20 անգամ:
Սերենա Ուիլյամսը 5-րդ հաղթանակը գրանցեց մրցաշրջանի ընթացքում և 51-րդը` կարիերայում:







































