Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում իր արևելյան ափից այսօր արձակել է փոքր հեռահարության ևս մեկ հրթիռ: Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը:
Հրթիռն արձակվել է հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի կառավարության տվյալները:
Երեկ Հյուսիսային Կորեան փորձարկել էր կրկին փոքր հեռահարության երեք հրթիռ: Հարավային Կորեայի փորձագետների ենթադրությամբ՝ Հյուսիսային Կորեան արձակել է խոցման 120 կմ շառավղով KN-02 բալիստիկ հրթիռներ կամ մոդիֆիկացված հականավային հրթիռներ, որոնց տեսակը չի հստակեցվում:
Հյուսիսային Կորեայի պաշտոնական ԶԼՄ-ները հրթիռային փորձարկման մասին չեն հաղորդել:







































