Գիտությունների ռուսական ակադեմիայում ժողովրդական բանահյուսությանը նվիրված համաժողովի ժամանակ մասնակիցներից մեկը քննել է տաջիկական էպոսը, որը հուշում է, թե որտեղ կարելի է փնտրել Ալեքսանդր Մակեդոնացու գերեզմանը:
«Տարբեր ժանրերի և ժամանակաշրջանների տեքստերի տեղեկատվական կառուցվածքը» թեմայով համաժողովն անցկացվել է մայիսի 15-17-ը, որի ժամանակ ներկայացվել է Լեզվի ինստիտուտի իրանական լեզուների բաժնի ավագ գիտաշխատող Ւոսիֆովնա Էդելմանի «Լեգենդ Արևմտյան Պամիրում Ալեքսանդր Մակեդոնացու մասին» զեկույցը:
Էդելմանը Պամիրի (Տաջիկստան) ժողովուրդներից մեկի մոտ արշավ կատարած ժամանակ հայտնաբերել է հնագույն լեգենդ հերոս Ալեքսանդրի մասին: Լեգենդը Ալեքսանդրի և տեղի հերոս Անդարի մարտի մասին է: Անդարը սպանել է Ալեքսանդրի քրոջը և վիրավորել Ալեքսանդրին, իսկ Ալեքսանդրը արնահոսելով գնացել է գետի հոսանքի ուղղությամբ, այնուհետև մահացել: Նրան հուղարկավորել են Քարե կամրջի մոտ:
Ալեքսանդր Մակեդոնացուն անդրադարձել են գրեթե բոլոր արևելյան լեգենդները: Նա իրանալեզու ժողովուրդների մոտ տարբեր գնահատականների է արժանացել՝ որպես հերոս, որպես իրանական մշակույթը կործանող, իմաստության և արդարության օրինակ:
Համաձայն տաջիկական լեգենդի՝ անցորդները քարեր են նետում նրա գերեզմանին. դա նույնպես երկիմաստ է: Պարսից որոշ ժողովուրդների մոտ քար նետելն արհամարհանքի նշան է, մինչդեռ մյուսների համար դա հարգանքի արտահայտություն է:









































