Թուրքիայի ընդդիմադիր Cumhuriyet պարբերականը հրապարակել է գաղտնազերծված հեռախոսազրույցները, որոնք վարել են թուրք զինվորականները ԴԱԻՇ-ի զինյալներից մեկի հետ:
Ինչպես նշում է պարբերականը, բանակցությունները տեղի են ունեցել ծայրահեղականության մեջ կասկածվող Մուստագա Դեմիրի հետ, ով պատասխանատու է Սիրիայից Թուրքիա ռումբերի տեղափոխման համար:
«Խոսակցությունների ձայնագրությունները և հետաքննության փաստաթղթերը ցույց են տվել, որ Դեմիրը իբր սահմանում մաքսանենգներից փողերը ստացել է որպես կրոնական հարկ և սահմանը անցնելու համար համագործակցել է սպաների հետ»,- ասվում է տեքստում:
Ավելի վաղ Անկարայի դատախազը հայտարարել էր, որ հեռախոսազրույցները տեղի են ունեցել ուժայինների և մաքսանենգների միջև, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի զինյալների:








































