Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

«Դու ստեղից կենդանի չես պրծնի». Վարդգես Գասպարիին սպառնում են. ակտիվիստը խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներին

Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Ցայսօր Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին, հնարավորություն չի ընձեռվել տեսակցել ամուսնուն:

Այսօր՝ փետրվարի 24-ին, վերջինիս տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ փորձաքննության ենթարկելու: Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը շտապել են հոգեբուժարան՝ փորձաքննությանը մասնակցելու, քանի որ այդ մասին տեղեկացվել են փորձաքննությունից քիչ առաջ:

Առանձնատեսակցելով Վ․Գասպարիին՝ պարզել են, որ վերջինս արդեն իսկ երկու օր է, ինչ գտնվում է հացադուլի և ջրադուլի մեջ, որը ՔԿՀ վարչակազմի կողմից արձանագրվել է ընդամենը մեկ օր առաջ՝ երեկ, սակայն Վ․Գասպարիին չեն տեղափոխել համապատասխան խուց` բժշկական անընդհատյա հսկողությամբ: Դրանով Գասպարին իր բողոքն է արտահայտում վերջին մի քանի օրերի ընթացքում նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կապակցությամբ՝ պահանջելով տեղափոխել իրեն մենախուց: Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախ N20, հետո արդեն՝ N7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, ենթարկում են խոշտանգումների (ծեծի և այլ միջոցներով), հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վրան ջուր լցնելով, սպառնալիքներ տեղալով՝ «դու ստեղից կենդանի չես պրծնի» և այլն: Գասպարիի՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված բողոքները մնացել են անպատասխան:

Երեկ միայն` փետրվարի 23-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արձանագրել են Գասպարիի կողմից հացադուլի և ջրադուլի անցնելու փաստը: Չնայած դրան` վերջինիս չեն տեղափոխել մենախուց, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ եզրահանգում ենք, որ Գասպարիի նկատմամբ ճնշումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական հաշվեհարդար նրա քաղաքացիական ակտիվության և սկզբունքայնության համար, ինչի նպատակն անարդարության դեմ պայքարող մարդկանց նկատմամբ ճնշումն է և այդ միջոցով մնացածի համար վախի մթնոլորտի ստեղծումը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում իրավապաշտպաններին, ներպետական և միջազգային քաղաքացիական հասարակությանը, միջազգային կառույցներին ազդեցության բոլոր հնարավոր միջոցներով միջամտել՝ փորձելով կանխել Գասպարիի նկատմամբ իրականացվող խոշտանգումները:

Այժմ Վ․Գասպարիին «Նորք» հոգեբուժական կենտրոնից կրկին տեղափոխել են Նուբարաշեն ՔԿՀ նույն խուց, ուր արդեն մի քանի օր վերջինիս խոշտանգումների են ենթարկում: Գասպարին ինքը դիմում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Հրանտ Բագրատյանին և Թևան Պողոսյանին` խնդրելով միջամտել խափանման միջոցի փոփոխության (երաշխավորագրերի միջոցով) և իր նկատմամբ կիրառվող ճնշումների կանխման հարցում:

Վարդգես Գասպարիի պաշտպաններ՝
Տիգրան Եգորյան
Դավիթ Գյուրջյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում