Sunday, 21 06 2026
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի

Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրքը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգով փետրվարի 24-ին ազդարարվել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին անդրադարձ է կատ արել հունվար-փետրվարին խորհրդարանի գործունեությանը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, ձևավորվել է երրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, որի անդամներ են վերընտրվել պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Գագիկ Բաղունցը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ Ազգային ժողովը քննարկել և ընդունել է «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ներգրավվել զբաղվածության ծրագրերում:

Ազգային ժողովն ընդունել է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների փաթեթը: Փաթեթի առաջին օրենքով կկարգավորվեն առաջին ատյանի դատավորի կենսաթոշակային ապահովման խնդիրները, իսկ երկրորդ օրենքը հնարավորություն կտա ԼՂՀ պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը սահմանել աշխ ատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ:

«Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի համաձայն, կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում բնագավառի գործունեությունը կարգավորող նոր լիազոր մարմին է ճանաչվել ֆինանսների նախարարությունը, նախկին՝ ԿԱ հարկային մարմնի փոխարեն:

«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքըի համաձայն, նվազեցվել են երթուղիների հաստատագրված վճարների հաշվարկի գործակիցները՝ հեռավոր գյուղական բնակավայրերում անխափան, կանոնավոր փոխադրումներն ապահովելու համար:

Առաջին ընթերցմամբ ընդունվել են «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: Սույնով հստակեցվում են սննդամթերքի անվտանգության, կերի և բուսասանիտարիայի ոլորտներում լիազոր մարմնի կառավարման համակարգի նպատակները, խնդիրները, իրավասությունները և ապահովվում է պետական վերահսկողության կազմակերպման անհրաժեշտությունը:

ԱԺ-ն ընդունել է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը ստեղծագործական կազմակերպություններին միություններում միավորվելու կամ ստեղծագործական միություն անվանումը կրելու հնարավորություն կտա:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով առանց վարորդական իրավունքի և անսթափ վիճակում մեքենա վարելը, ինչպես նաև սթափության վիճակի զննումից խուսափելը կհանգեցնի քրեական պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ:
Այնուհետև նիստը շարունակվել է տարեկան հաղորդումների ներկայացմամբ: Դատախազության 2015թ. գործունեության մասին հաշվետվությամբ հանդես է եկել ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, իսկ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2015թ. իրականացված աշխատանքների մասին՝ խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

ԱԺ կանոնակարգի համաձայն, վարչապետ Արայիկ Հարությունյանի և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Նիստի ավարտին հայտարարությամբ է հանդես եկել պատգամավոր Հայկ Խանումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում