«Պարի Սեն-Ժերմեն»-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ պաշտպան Տիագո Սիլվան և հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չեն լքի փարիզյան ակումբը: Հիշեցնենք` շրջանառվող լուրերի համաձայն` նշված ֆուտբոլիստները կարող են տեղափոխվել «Բարսելոնա» և «Յուվենթուս»` համապատասխանաբար:
Բրազիլացի պաշտպանը և շվեդ հարձակվողը ֆրանսիական ակումբ են տեղափոխվել «Միլան»-ից: Փարիզյան ակումբը 65 մլն եվրո է վճարել տրանսֆերների:
«Տիագո Սիլվան այլ ակումբ չի տեղափոխվի: Դա անհնարին է: Իսկ Իբրահիմովիչը մնում է 100 %-ով»,- ասել է Լեոնարդոն:








































