Ամերիկացի երգչուհի Մադոննան Մանիլայում այցելել է որբերի երկու ապաստարաններ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ այցն անսպասելի է եղել։
Մադոննան շփվել է երեխաների հետ, ինչպես նաև սելֆի արել նրանց հետ։
Աշխարհահռչակ երգչուհին ժամանել է Ֆիլիպինների մայրաքաղաք իր Rebel Heart համերգային շրջագայության շրջանակում։
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, երկրի բնակիչներին կոչ է արվել բոյկոտել Մադոննայի համերգը։ Նման կոչով է հանդես եկել արքեպիսկոպոս Ռամոն Արգուելիեսը։ Նա քննադատել էր երգչուհու ստեղծագործությունը, իսկ նրա հագուստները «վուլգար» անվանել։










































