Ի պատիվ «Ֆորմուլա-1»-ի՝ իտալական PerlaPenna ոսկերչական ընկերությունը հիանալի սմարթֆոն է թողարկել: Այս մասին հայտնում է RBK-ն: Նորույթի մարզական դիզայնը փոխանցում է մեծ արագությունների աշխարհի ոգին, որտեղ սահմաններ գոյություն չունեն: Սմարթֆոնն արժե մեկ առանձնատան գին:
Նոր Caviar Titano F1 Monaco-ն լիովին պատրաստված է տեխնոլոգիական ավտո և ավիանյութերով: Դեպի կատարելություն ճանապարհը բացում է սև ռետինե ծածկը: Այն վերցված է տիտանե շրջանակի մեջ:
Կափարիչին «թագավորական ավտոարշավի» խորհրդանշանն է: Հավատարիմ մնալով ավանդույթներին՝ ընկերությունը հավաքածուի նոր մարգարիտը կթողարկի 299 օրինակով:
F1-ից բացի՝ Titano հավաքածուում ներկայացվել են ևս մի քանի մոդելներ՝ Sport-ից Classic. Diablo (Lamborghini-ի կարբոնոպլաստիկայից), Grand Classic (ալիգատորի կաշվից), Royal Classic (դեղին ոսկուց):









































