Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի դեմ խաղի մասին:
«Ես շատ գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից: Այն որակյալ էր: Հիանալի դրսևորեցինք մեզ 90 րոպեների ընթացքում: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե հաղթեինք: Բայց պետք է գիտակցել, որ մենք խաղում էինք «Յուվենտուս»-ի՝ մրցաշարի գավաթի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակիցենրի դեմ:
Դիտարժան խաղ ստացվեց: Պատասխան հանդիպումն էլ ոչ պակաս վառ կլինի: «Յուվենտուս»-ն ամուր կոլեկտիվ է»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































