«Պարի Սեն-Ժերմեն»-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզչի` Կառլո Անչելոտիի ապագայի մասին: Հիշեցնենք` շրջանառվող լուրերի համաձայն` մասնագետը կարող է զբաղեցնել «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Ստեղծված իրավիճակում Կառլոն նման է ֆուտբոլիստի, ով տեղափոխության առաջարկ է ստացել, և այն պետք է քննարկվի: Անկեղծ ասեմ` մենք չգիտենք, թե ինչ որոշում կընդունի Անչելոտին:
Կիրակի օրը մենք կխոսենք մասնագետի հետ: Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ: Ժամանակն է քննարկել Կառլոյի ապագա ճակատագիրը: Մենք միշտ ցանկացել ենք, որ նա շարունակի աշխատել ակումբում: Այդպես ավելի լավ կլինի: ՊՍԺ-ն գերադասում է շարունակել համագործակցությունն Անչելոտիի հետ»,- նշել է Լեոնարդոն:






































