Կոնեկտիկուտում վերջերս երկու գնացքների կործանման հետաքննության ընթացքում պարզվել է, որ վթարի պատճառ է դարձել վնասված երկաթգիծը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տրանսպորտի գծով ազգային անվտանգության խորհրդի անդամ Էարլ Ուենները հայտարարել է, որ իշխանությունները վնասված երկաթգծի մի հատված լաբորատորիա փորձաքննության են ուղարկել:
Իշխանությունները կարծում են, որ միայն երջանիկ պատահականության շնորհիվ զոհեր չկան: Այնուամենայնիվ, 3 մարդ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Դեռևս անհայտ է, թե երբ կվերաբացվի երկաթգիծը, որի վրա տեղի է ունեցել վթարը: Մինչ հետաքննության ավարտը, բախված գնացքները կմնան վերոնշյալ երկաթգծի վրա, նույն դիրքով:








































