Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեթրինի նստավայր Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները սպառնում են գործադուլ անել այն պատճառով, որ աշխատակիցների մի մասի աշխատավարձը կարող է կրճատվել՝ կապված պալատի աշխատանքների վերակազմակերպման հետ։
Աշխատակիցները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն տարեկան մոտ 5000 դոլարի եկամուտ։ Հաղորդվում է, որ աշխատավարձի կրճատումն առնչվելու է անձնակազմի այն անդամներին, որոնք աշխատում են պալատի տոմսարկղերում, ինչպես նաև էքսկուրսիաներ են անցկացնում այցելուների համար։
Դա բացատրվում է նրանով, որ նվազում է աշխատակիցների համար աշխատանքային օրը, և հետևաբար պետք է նվազի նաև աշխատավարձը։ Ընդգծվում է, որ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում։





































