ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հույս ունի, որ ստիպված չի լինի միջոցառումներ կիրառել Սիրիայում հրադադարի ռեժիմի համաձայնության ձախողման դեպքում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Հակառակ դեպքում, որպես մի տարբերակ, նա համարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացումը:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ Ռուսաստանի մասին կդատենք՝ ելնելով ոչ թե նրա խոսքերով, այլ գործերով: Այդ մոտեցումը պահպանվում է նաև Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման մասին երկուշաբթի օրվա հայտարարությունից հետո»,- հայտնել են նախագահի վարչակարգում:
«Հաշվի առնելով այդ հակամարտության ողբերգական պատմությունը՝ մենք հակված ենք կատարելու մեր պարտքը, եթե չնախապատրաստենք տարբեր պահեստային պլաններ: Որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ասենք՝ մեր գործողությունները ուղղված չեն Ռուսաստանի դեմ»,- ավելացրել է աղբյուրը: Սակայն նա հիշեցրել է Ռուսաստանի կողմից Ասադի կառավարությանն աջակցելու վերաբերյալ Վաշինգտոնի բացասական վերաբերմունքի մասին:
«Եթե այդ կուրսը չփոխվի, ապա Ռուսաստանին կհասնի այն բաժինը, որն ինքն է իր համար ստեղծում»,- նշել է աղբյուրը:











































