Այսօր Մոսկվայի Կրելմի դահլիճում կայացավ «Տաշիր-2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որին մասնակցեց նաև աշխարհահռչակ երգիչ Էնրիկե Իգլեսիասը:
«Ամենապատանի մասնակից» ճանաչվեց Անգելինա Գասպարյանը, «Հայաստանի ընկեր»՝ ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, «Տարվա դեբյուտ»–ը՝ Մարգարիտա Պոզոյանը, Տաշիրի «Հատուկ մրցանակ»-ն էլ շնորհվեց Թաթա Սիմոնյանին:
«Տարվա երգիչ» ճանաչվեց Ռազմիկ Ամյանը, «Տարվա երգչուհի» Սիրուշոն, իսկ «Տարվա զուգերգ»՝ Արման Հովհաննիսյանի ու Քրիստինե Պեպելյանի կատարումը:
Համերգի արդյունքում հավաքված ֆինանսական միջոցները ուղղվելու է Հայաստանի մանկական հիմնադրամներին:








































