Թուրքական կառավարությունը որոշում է կայացրել օգնել կյանքի ցածր մակարդակ ունեցող մուսուլմանական երկրներին:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երկրի Պաշտոնական տեղեկագրի մեջ, որը հաստատում է, որ որոշումն ուժի մեջ է մտել: Տեղեկատվության համաձայն՝ ֆինանսական օգնության չափը 5 միլիոն դոլար է կազմում: Գումարը կփոխանցվի Համաշխարհային բանկի կողմից ստեղծված՝ կյանքի ցածր մակարդակ ունեցող երկրների օգնության Անցումային հիմնադրամին:
Ֆինանսական աջակցության մասին հրաման ստորագրելով՝ թուրքական իշխանությունները հիմնադրամին վերջնագիր են ներկայացրել, որպեսզի գումարներն անպայման փոխանցվեն Եգիպտոսին, Հորդանանին, Լիբիային, Թունիսին, Մարոկկոյին և Եմենին: Ինչպես տեղեկացրել է УММА տեղեկատվական գործակալությունը, Սիրիայի փախստականները Թուրքիայից փոքր օգնություն են ստացել:











































