Դերասան Ջոնի Դեփի դուստրը` Լիլի Ռոուզը, վերջերս սկսել է նվաճել նորաձևության աշխարհը: 16-ամյա աղջիկը նվաճել է շատ հայտնի դիզայներների:
Չնայած որ աղջիկը երբեք աչքի չի ընկել փարթամ կառուցվածքով` համացանցում հայտնված նրա լուսանկարները ցնցել են երկրպագուներին: Լիլի Ռոուզ Դեփը լուսանկարներում շատ նիհար տեսք ունի: Հասարակությունը նրան մեղադրել է անորեքսիա քարոզելու մեջ:
Ըստ Instagram-ի նրա էջի հետևորդների` աղջիկը շատ է տարվել նորաձևության ստանդարտներով և չափից շատ նիհարել:
![]()











































