Georgia Online-ի փոխանցմամբ՝ 2016-2017 թվականներին Վրաստանում կկառուցվի 13 ժամանակակից հյուրանոց, որոնք ամբողջովին կհամապատասխանեն համաշխարհային չափորոշիչներին։ Այդ մասին հայտնել է Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Թբիլիսիում կառուցվելու է 7 հավելյալ հյուրանոց՝
Hilton Garden Inn, Park Inn by Radisson, Millenium Hotel, Rixos, Hyatt Regency, Moxy Mariott, Intercontinental:
Եվս 4 հյուրանոց կառուցվելու է Բաթումում՝ Crown Plaza, Babylon tower, Cube tower և Princess hotel: Ծինանդալիում կկառուցվի
Radisson Blu Resort հյուրանոց, իսկ Քութայիսում՝ Best Western հյուրանոց։
Գերատեսչությունը հայտնել է, որ 2015 թվականին Վրաստանում բացվել է 19 նոր հյուրանոց, որի արդյունքում Թբիլիսիսում հյուրանոցային համարների թիվն աճել է 3200-ով։









































