Daily Mail-ի փոխանցմամբ՝ չինական Yunnan Wild Animal Park կենդանաբանական այգու այցելուները տանջամահ են արել երկու սիրամարգի՝ նրանց հետ սելֆի անելով։
Ընդգծվում է, որ թռչունները սատկել են շոկից, ինչի պատճառը եղել է այն, որ նրանք անընդհատ անցել են ձեռքից ձեռք և զբոսաշրջիկները շարունակ բացել են նրանց պոչը՝ հիշատակի համար լուսանկարվելու համար։ Թռչունները սատկել են փետրվարի 12-ին ու փետրվարի 15-ին։
Կենդանաբանական այգու ղեկավարությունը դատապարտել է զբոսաշրջիկների պահվածքը։










































