Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մտադիր է Իսպանիայի քաղաքացիություն ստանալ։ Այս մասին գրում է ESPN-ը։
Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ցանկանում է կրկնակի քաղաքացիություն ունենալ։ Շուտով կլրանա 3-րդ տարին, ինչ ֆուտբոլիստը բնակվում է Իսպանիայում։
Դա նրան իրավունք է տալիս քաղաքացիություն ստանալու գործընթաց սկսել։ Եթե նա ստանա Իսպանիայի քաղաքացիություն, ապա լեգեոներ չի համարվի։
Այս տեղեկատվությունը հաստատել է նաև Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն։








































