Sunday, 21 06 2026
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում

Քանի դեռ չի հասել այդ ժամանակը

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ ամեն ինչ անում է բանակում վերջին շրջանում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտելու համար, բանակից ստացվում է զինծառայողի մահվան մասին հերթական լուրը:

Այս ամենն, իհարկե, զավեշտալի կլիներ, եթե խոսք չլիներ մարդկային կյանքերի, երիտասարդ անձանց և նրանց հարազատների ողբերգության մասին: Բայց այս ամենում, վերջին ամիսներին հայկական բանակում մեկը մեկին հաջորդող ողբերգությունների այս շղթայում, իշխանությունների, ըստ էության, ցինիկ վերաբերմունքից բացի, երբ հանցագործությունից հետո ավելի շատ մտածում են ոչ թե այն բացահայտելու և հաջորդը կանխելու, այլ տեղի ունեցածը զանազան հեքիաթանման վարկածներով պարտակելու մասին, կա նաև անհանգստացնող մեկ այլ վերաբերմունք` հասարակության անտարբերությունն այդ ամենի հանդեպ:

Բանակում շարունակում են խաղաղ պայմաններում սպանվել մեր զավակները, իսկ հասարակությունն իր տեղից նույնիսկ երկու սանտիմետր, նույնիսկ երկու միլիմետր չի շարժվել: Տեղի ունեցած ողբերգությունները գրեթե դուրս չեն գալիս սոցիալական ցանցերից, որտեղ հանրության մի փոքր շերտ արտահայտում է իր բողոքը, զայրույթը, իսկ դրսում կյանքը անցնում է սովորականի նման, և բանակից ստացվող մահվան մասին տեղեկությունները դիտվում են սովորական կյանքի մի դրվագ: Տարիներ առաջ Հունաստանում բավական եղավ, որ ոստիկանները մի երեխա (ի դեպ, ազգությամբ հայ) սպանեն, և ամբողջ Աթենքը հայտնվեց հասարակության բուռն և անկասելի դժգոհության ալիքի տակ:

Ֆրանսիայում բավական եղավ, որ ոստիկանները անարդար վարվեն մի քանի արաբ ուսանողի հետ, և արաբ ամբողջ երիտասարդությունն այդ երկրում ոտքի կանգնեց ի նշան բողոքի և ոստիկանական ուժերը մի կերպ հանդարտեցրին բողոքի ալիքը: Նույնը անցած ամիս տեղի ունեցավ Լոնդոնում: Թե՛ Հունաստանում, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Մեծ Բրիտանիայում այդ ալիքները ավերեցին փողոցները, կոտրեցին խանութները, այրեցին մեքենաներ: Հիշատակելով այդ դեպքերի մասին` մենք ամենևին չենք ցանկանում նմանօրինակ իրադարձությունների կրկնություն Հայաստանում: Պարզապես հատկանշական է, որ Հայաստանում ոչ թե մեկ, այլ 11 և հաստատապես նույնիսկ 101 մահերը ի զորու չեն շարժել հասարակությանը, որովհետև այդ ամենն ընկալվում է այնպես, որ կարծես թե այդպես էլ պետք է լիներ:

Ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ, ե՞րբ է սկսել կատարվել, ինչքա՞ն է հասցրել կատարվել և արդյո՞ք անդառնալի է կատարվածը: Բանակային ողբերգությունների ֆոնին քաղաքացիական անտարբերությունը երևի թե կենսական է դարձնում այդ անտարբերությունը, քանի որ հենց այդ անտարբերությունն է ծնում իշխանությունների մերժողական ցինիզմը, երբ մարդկային ողբերգությունները որակվում են կա՛մ անզգուշություններ կա՛մ ինքնասպանություններ, կա՛մ հոգեկան խանգարումներ և շեղումներ:

Քանի դեռ հասարակությունն անտարբեր է, դժվար է ակնկալել իրավիճակի էական փոփոխություն, քանի որ առանց հասարակական լայն ճնշման, իշխանությունները իրենց կամքով չեն գնա բանակային բարեփոխումների, չեն գնա արմատական փոփոխությունների, քանի որ դա նրանց պետք չէ, դրանից նրանց համար շահ և իշխանություն չկա, դրանով նրանք հետագայում բանակը չեն կարող օգտագործել իշխանության վերարտադրության գործընթացում: Իշխանություններին պետք է ստիպի հասարակությունը, ստիպի իր ակտիվությամբ, ամեն մի կյանքի համար պատասխան պահանջելու իր հաստատակամությամբ: Քանի դեռ չի հասել այդ ժամանակը, ամեն ժամանակ իր զոհն է բերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում