Հյուսիսային Կորեայում ստեղծել են արտակարգ հանձնաժողով, որը պետք է կանխի թռչնի գրիպի սպառնալիքը:
Ինչպես հաղորդում է YONHAP հարավկորեական գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առողջապահության նախարարն ընդգծել է, որ միջոցներն ուղղված են լինելու H7N9 նոր վիրուսի դեմ, որի նմուշը բացահայտվել է հարևան Չինաստանում:
Հարավային Կորեայի ԶԼՄ-ները պնդում են, որ Փխենյանը չի հիշատակել H5N1 շատ վտանգավոր գրիպի համաճարակի մասին:
Երեքշաբթի միջազգային կազմակերպությունը, որը հետևում է կենդանիների առողջական վիճակին ամբողջ աշխարհում, հաղորդել է, որ այդ վիրուսը հայտնաբերվել է Հյուսիսային Կորեայում` սագերի ագարակում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` այսօրվա դրությամբ H7N9 վիրուսից, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, մահացել է 36 մարդ:









































